Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Մեր այսօրվա տեսածն ընդամենը այսբերգի գագաթն է

Մեր այսօրվա տեսածն ընդամենը այսբերգի գագաթն է
27.01.2026 | 16:37

Իրականում այն, ինչ որ մենք տեսնում ենք այսօր, դա զուտ մեր ողբերգության այսբերգի գագաթն է:

Մենք գիտենք, որ կան հոգին վաճառած «քահանաներ», բայց չգիտենք, թե ինչի դիմաց է վաճառվել այդ հոգին՝ դա արդեն այսբերգի ընդերքում է թաքնված:

Գիտենք, որ կան պաշտոնյաներ, ովքեր ունեն բացահայտ պրոթուրքական կողմնորոշում, բայց չգիտենք՝ ինչու, կամ՝ ինչի դիմաց:

Գիտենք, որ մսխվում են հսկայական գումարներ, նշվում են տարբեր թվեր, բայց չգիտենք ո՛չ այդ թվերի իրական չափը, ո՛չ էլ դրանք գրպանողների ողջ ցանկը: Գիտենք, որ Հայաստանում մոլեգնում է թմրավաճառությունը, բայց չգիտենք դրա խորքում կանգնածներին:

Գիտենք, որ Արցախը վաճառվեց, իսկ թե ինչի սեղանի վրա և ինչքանով՝ դա արդեն ընդերքում է:

Ցանկն անչափ երկար է, կոլապսի ու ողբերգության իրական չափերը՝ վախեցնող ու անտանելի:

Ես նույնիսկ մեկ-մեկ վախենում եմ այն օրվանից, երբ ազգային ղեկավարությունը կգա ու կներկայացնի այսբերգի հատակն ու մեզ տարիներ շարունակ հրամցված կրկեսի կուլիսը: Համոզված եմ, որ այդ օրը մեզ համար այսօրվա պատկերից տասնապատիկ ու հարյուրապատիկ սարսռեցնող է լինելու, և մենք ապշած իրար ենք նայելու՝ կրկին զարմանալով՝ «ինչպե՞ս կարող է հայն այսպիսին լինել» հայացքներ ընդունած: Բայց էդ դեպքում, արդեն, մենք առերեսված կլինենք վերջապես մեր մեջ տարածված քաղցկեղի իրական մասշտաբներին, կտանք մեր ճիշտ ախտորոշումը, իսկ դա արդեն իսկ բուժվելու շանս ունենալու միակ գրավականն է...

Ամեն մեկս պայքարենք այդ օրվա գալու համար, որն առաջին հայացքից սարսափեցնող կլինի, երկրորդից՝ մոտիվացնող ու ոտքի կանգնեցնող: Մենք կարող ենք շտկել մեր ցիրուցան եղած ողնաշարն ու մահամերձ իմունիտետը միայն ու միայն այդ դեպքում:

Պայքարեք այդ «վախենալու» օրվա շուտափույթ գալու համար:

Գագիկ Ասատրյան

Դիտվել է՝ 5375

Մեկնաբանություններ